Ինչպիսի՞ իրավիճակ է այժմ տիրում Հանրապետության հրապարակում․ տեսանյութ

Արդեն մի քանի ժամ է, ինչ ՀՀ Կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում մի շարք մեր հայրենակիցներ։

Նշենք, որ բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները փակել են Հանրապետության հրապարակի հարակից տարածքները։

Հիշեցնենք, որ Արցախում լարված իրավիճակի առաջացման հետևոնաքով նաև մի շարք արցախցի ուսանողներ նաև բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ Կառավարության շենքի առջև։

Ղարաբաղյան կողմն իր կոչով դիմել է նաև ադրբեջանական կողմին, որպեսզի անհապաղ դադարեցնեն կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով կարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի հարցին առավել քան համապարփակ լուծում տրվի, այլ ոչ թե նման անմարդկային կերպով շարունակ անմեղ կյանքեր խլվեն՝ ընդհուպ մինչև անչափահաս երեխաների կյանքին վտանգ սպառնա։

Ի դեպ, վերջին տվյալների համաձայն նաև Ասկերանից անչափահաս երեխաներ են տեղափոխվել Ստեփանակերտ։ Նրանց վիճակը շորունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո։

Մի շարք համաքաղաքացիներնաև տեսախցիկների առջև չեն կարողացել զսպել իրենց արցունքները՝ խոսելով այս ազգային ցավի մասին։ Այժմ կառավարական շենքի առջև իրականացված ակցիայից տեսանյութ ենք կից ներկայացնում ձեր ուշադևությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: