«Լեգենդ, հպարտ եմ, որ իմ ընկերն ես». Սուպեր Սաքոյի շնորհավորանքը Թաթուլ Ավոյանին

Ինչպես բազմիցս անգամներ հայտնել ենք՝ հայկական երգարվեստում կարծես թե տարբեր արտիստներ գործընկերներ լինելուց զատ նաև շատ լավ ընկերներ են և իրենց անմիջական մասնակցությունն են շարունակում ունենալ տարբեր հանրային միջոցառումների շրջանակներում և նաև ընկերական համատեղ հանգիստներն անցկացնելիս լինում։

Օրերս նաև Թաթուլ Ավոյանի ծննդյան օրն է եղել, ինչի կապակցությամբ էլ ի դեպ Միացյալ Նահանգներում գտնվող նրա լավագույն ընկերներից մեկը՝ ռեփեր Սուպեր Սաքոն իր անջափ ջերմ շնորհավորանքներն է ուղղել վերջինիս։

Նա իր հոբելյար ընկերոջն անվանել է իրական լեգենդ և նշել, որ ինքն ուղղակի անչափ ուրախ է, որ ունի նման ընկեր, հպարտություն է անգամ ապրում դրա համար։

Սաքոյի բավական ջերմ և անմիջական շնորհավորանքից հետո կարծես ե հանրային հարթակի մի շարք օգտատերեր ևս միացել են իրենց գեղեցիկ շնորհավորանքներով և նրանք ևս շնորհավորել են Թաթուլ Ավոյանին։

Նշենք, որ միայն Սուպեր Սաքոն չէ, որ աչքի է ընկել որպես հայտնի դեմք իր շնորհավորանքով քանի որ երգչի շատ այլ հայտնի և սիրված գործընկերներ ևս միացել են իրենց անչափ գեղեցիկ շնորհավորանքներով և երգչի օրն իրական տոնի վերածել։

Ավելին, շատերն անգամ իրենց միկրոբլոգյան էջերում սթորի բաժնում հենց Թաթուլ Ավոյանի հետ համատեղ լուսանկարներ են հրապարակել իրենց ընկերական հանդիպումներից և նշել, որ միանում են անչափ ջերմ շնորհավորանքներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: