Մարտակերտցի բնակիչների հետ տեղի եղածն այդպես էլ հանգիստ չի տալիս շատերին։ Երկու ջերմահեղձ եղած բալիկների մայրիկը որոշ մանրամասներ է հայտնում իր զավակների հետ տեղի ունեցածից։ Դեպքից հետո շատերն են նրա հասցեին մեղադրական ճառեր հնչեցնում։
Մայրը պատմում է, որ ստիպված է եղել իր տղային ու աղջկան թողնել մենակ, որ նրանց համար սնունդ բերի ու երեկոյան ուտելիք սարքել կարողանա։ Լինելով միայնակ մայր՝ Նարիմանյան Վերան ներկայիս պայմաններում մեծ դժվարությամբ է կարողացել հոգալ երեխաների սնունդի հարցը։
Վերայի սոցիալական վիճակի մասին տեղյակ են եղել տեղի վարչական համապատասխան մարմինները, նրան Մարտակերտում աշխատանք են տվել։ Վերան հաճախ աշխատանքի է գնացել իր երեխաների հետ։ Դեպքի օրը Վերան իր տղայի հետ է գնացել Մարտակերտ։
Քանր որ երթուղայինը չի աշխատել, նրանք ոտքով են գնացել։ Տեղում Վերային ասել էին, որ եթե նա մնար Աղաբեկալանջ համայքնում, տեղում մի քանի օրից կստանար օգնությունը, բայց քանի որ կինը ոչինչ չի ունեցել, նրան չեն մերժել նաև Մարտակերտից օգնություն տրամադրել։
Հետո պարզվել է, որ հոսանք չկա ու նա պետք է սպասի։ Վերան տղային տուն է տարել, որ վերադառնա մթերքը ստանալու։ Աղջկան պատվիրել է հսկել քնած եղբորը։ Երբ վերադառնալիս է եղել գյուղ, նրան ճանապարհին տեղեկացրել են երեխաների անհետանալու մասին։