Գիլոյանը՝ Նազիկ Ավդալյանի՝ թուրքական հիմնի ժամանակ կքանստելու մասին. Բացառիկ տեսանյութ

Ավդալյան Նազիկը այս օրերին որպես մարզական մրցավար Քիշնևում մասնակցում է պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս առաջնության շրջանակում մի թուրք մարզիկ առաջին տեղն է զբաղեցրել։

Այդ առիթով դահլիճում հնչել է թուրքական հիմնը, որի ժամանակ ներկաները ոտքի են կանգնել։ Տեսախցիկները ֆիքսել են, որ այդ ընթացքում Նազիկը կանգնած չի եղել։ Նրան տեսախցիկները կքանստած վիճակով են ֆիքսել, որն էլ թուրքական ու ադրբեջանական մամուլում բուռն դժգոհությունների առիթ է դարձել։

Թուրքական պատվիրակությունը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, բողոքել են Նազիկի այս վարքի համար, որի պատճառով էլ նրան իբր հանել են մրցավարների հիմնական կազմից։ Այս լուրին արձագանքել է Գիլոյան Կարենը։

Նա ասել է, որ Նազիկի հետ կապ է հաստատել ու ճշտել, որ Նազիկն այդ ժամանակ իր բալիկից զանգ է ստացել, երկարացման լարն էլ կարճ է եղել, որպեսզի կանգնած հեռախոսով արձագանքի զանգին, իսկ ակցիա անելու մտադրություն չի էլ ունեցել։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: