Արտակարգ իրավիճակային իրարանցում է նախօրեից ադրբեջանական տարածքում, քանի որ տարածքում գրանցվել է մոտ վեց բալանոց երկրաշարժ, որը ցնցել է բնակիչների կացարանները՝ խուճապի պատճառ դառնալով։
Ադրբեջանից հեռարձակվող կադրերում երևում է, թե ինչ արագությամբ ու տագնապով են մարդիկ խուճապահար դուրս գալիս իրենց տներից, ինչպես են երեխաներին գրկած վազում բակից հեռու, իսկ նրանք, ովքեր մեքենաներ ունեն, մեքենաներով հեղեղել են Ադրբեջանի տարբեր բնակավայրերի փողոցները։
Խուճապային վիճակը հատկապես մեծ է երկրի մայրաքաղաքում՝ Բաքվում։ Մարդիկ վախեցած են, իսկ համապատասխան մարմինները զբաղվում են ցնցումների արդյունքում գրանցված ենթադրվող վնասների ու կորուստների ճշգրտմամբ։ Մարդկանց մի մասն ապահովության համար դրսում է գիշերել։
Հավելենք նաև, որ ցնցումները գրանցվել են արցախյան մի շարք տարածաշրջաններում, հատկապես զգալի են եղել Հադրութում ու հարակից բնակավայրերում։ Բաքվից նկարահանված գիշերային վերը նշված տագնապային կադրերի մի մասը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։