«Քանի որ լուրն այն մասին, որ Վրաստան կարելի է գնալ ID քարտով, լայն տարածվում է, պետք է նաև մարդկանց լայն զգուշացնել, որ․․․»

Նոր իրազեկում է տարածվել առ այն, որ նույնականացման քարտով այսուհետ կարելի է առանց որևէ խնդրի հատել Վրաստանի սահմանը։ Սակայն որոշ նրբություններ կան, որոնց մասին հարկ է հաշվի առնել։ Այս մասին հրապարակում է արել Հովսեփ Կուբատյանը։

Նա գրել է․ «Քանի որ լուրն այն մասին, որ Վրաստան կարելի է գնալ ID քարտով, լայն տարածվում է, պետք է նաև մարդկանց լայն զգուշացնել, որ ID քարտով սահմանը հատելիս պետք է ունենաս ՀՀ վավեր անձնագիր` ելքի կնիքով:

Քո մոտ կարող ես չունենալ, բայց տանը, օֆիսում, մի տեղ պետք է ունենաս: Ընդհանրապես սենց համաձայնագրերի իմաստն այն է, որ մարդիկ, ում անձնագրի ժամկետը սպառվել է, գնան Վրաստան, ոչ թե «պասպորտ սեղան»:

Չգիտեմ, սրա հարմարությունը որն է, բայց իրազեկումը պետք է արվի, որ մարդը չգնա հասնի սահնան ու պարզվի վերևի գրածս»,- իր նախազգուշացնող գրառումը եզրափակել է Հովսեփ Կուբատյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: