Ցավալի ողբերգություն․ Դու նախընտրեցիր վառ, լուսավոր, կապույտ երկինքը ու հրեշտակներին

Ավետիս Մելքոնյանը ցավով ու մեծ կսկիծով հայտնում է այն մասին, որ ողբերգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մի երիտասարդ ու լուսավոր մի աղջիկ՝ Էլիզան, որը տասնութ տարեկան է, հեռացել է կյանքից։ Հայտնի է, որ Էլիզան մահացել է ողբերգական ավտովթարի պատճառով։

Նա ծնունդով Կապան քաղաքից էր։ Տաքսի մեքենայով գալիս է եղել Երևան։ Դեպքը տեղի է ունեցել Կապանից դեպի Նորաշենիկ տանող ավտոճանապարհին։ Վարորդն իր Մերսեդես մեքենալով գլորվել է՝ հայտնվելով ճանապարհի եզրի փոսում։

Ավետիս Մելքոնյանը գրել է․ «Դու նախընտրեցիր վառ, լուսավոր, կապույտ երկինքը և հրեշտակներին, որովհետև դու ինքդ էիր հրեշտակի պես վառ ու լուսավոր իմ փոքրիկ ընկեր՝ Էլիզիկ ջան։ Ոնց են դողում ձեռքերս, արցունքներս խեղտում գրելիս՝ հոգիդ լուսերի մեջ լինի։

Բարի ճանապարհ դեպի հավերժություն իմ աղջիկ։ Անտանելի ա»,- իր գրառումը եզրափակել է Ավետիս Մելքոնյանը։ Հավելենք, որ մեքենայում գտնվող մյուս երկու ուղևորները տեղում բժշկական օգնություն են ստացել՝ հրաժավրելով հիվանդանոց տեղափոխվելուց։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: