«Պայուսակիս միջից հանեցի մի ռուս երիտասարդի ձեռքը, որը մինչեւ արմունկ պարուսակիս մեջ էր․․․»

Հայ օգտատերերից Սոնա Վարդանյանը, տեղադրելով ժամանակին Ռուսաստանում վթարի պատճառով դատապարտված Հրաչյա Հարությունյանի նկարներից մեկը, գրել է․ «Չմոռանանք էս մարդուն ,ինչպես նվաստացրեցին Ռուսաստանում։

Գնացել եմ բալիկիս հետ վեռնիսաժ,հիանալով կավից ձեռագործ, անասելի գեղեցիկ աշխատանքով, զգում եմ, որ պայուսակս շարժվում է, հետ նայեցի, չհասցնելով զարմանալ, պայուսակիս միջից հանեցի մի ռուս երիտասարդի ձեռքը, որը մինչեւ արմունկ պարուսակիս մեջ էր։

Ձեռքը հանեցի ու ուժեղ սեխմած, այնքան որ մատներս ցավում էին, գոռում էի, որ հեռանար։ Գիտեք ցավը այս տղան չէր իմ համար, ցավը նրանում էր, որ բոլոր ականատես տղամարդիկ լnւռ նայում էին։ Մի թողեք ինչ որ մեկը անարգի մեր տունը, թող հարգեն մեր լեզուն, կանանց, հողը, ջուր։

Այս թեմայով ասելիքն շատ է։ Առայժմ այսքանը»,- իր գրառումը եզրափակել է Սոնա Վարդանյանը։ Նրան այս գրառմանը շատ հայ օգտատերեր են հավանություն տվել՝ կիսելով նրա կարծիքը։

Рейтинг
( 3 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: