Նիկոլ Փաշինյանը երթևեկում է երևանյան ավտոբուսներից մեկով․ տեսանյութ

Փաշինյան Նիկոլը որոշել է կիրակնօրյա հանգստյան օրը նվիրել ընտանեկան ժամանցին՝ ընտանիքի անդամների հետ որպես ժամանցի վայր ընտրելով Երևանը։ Նա իր տիկնոջ ու զավակներից երեքի հետ Ազգային պատկերասրահում է նախ եղել։

Այնտեղ Այվազովսկու կտավները տեսնելուց հետո ընտանիքի անդամները մի փոքր շրջել են Հանրապետության հրապարակի մերձակա տարածքում։ Հետո որոշել են օգտվել երևանյան տրանսպորտային միջոցներից։

Ն․ Փաշինյանը, բարձրանալով երևանյան ավտոբուսներից մեկը, նախ վճարել է ուղևորավարձը իր ու ընտանիքի մյուս անդամների համար, ապա տեղավորվել ավտոբուսում, որտեղ, ինչպես երևում է տեսանյութից, նստելու տեղերը բոլորը զբաղված էին։

Ն․ Փաշինյանին ավտոբուսի մեջ հատկապես դուր է եկել այն փաստը, որ միացված են եղել օդորակիչները և օդը բավականին զով է եղել։ Հատկանշական է, որ թե՛ ուղևորների, թե՛ Ն․ Փաշինյանի համար վարչապետի ավտոբուսային երթևեկության հանգամանքը բավականին սովորական է դիտվել։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: