«Նախորդ գրառումս հեռացրի։ Հազվադեպ եմ նման բան անում։ Պատճառը հստակ էր` ինքս տեսել եմ դատարկ ցուցափեղկեր Ստեփանակերտում, ինքս հերթ եմ կանգնել մեկ լիտր մածունի համար ու հանկարծ․․․

Հանրաճանաչ հաղորդավար Անթառանյան Էրիկը վաղ առավոտյան հանրայնացրել էր իր որդիներից մեկի լուսանկարը։ Լուսանկարում տղան երևանյան վաճառքի կենտրոններից մեկում առևտուր էր անում։ Էրիկը տղայի մասին մի ուրախ գրառում էր արել լուսանկարին կից։

Քիչ հետո Էրիկը հանդես եկավ հետևյալ գրառմամբ․ «Նախորդ գրառումս հեռացրի։ Հազվադեպ եմ նման բան անում։ Պատճառը հստակ էր` ինքս տեսել եմ դատարկ ցուցափեղկեր Ստեփանակերտում, ինքս հերթ եմ կանգնել մեկ լիտր մածունի համար ու հանկարծ․․․

Մի պահ կտրվել էի իրականությունից ու տղայիս` սուպերմարկեռում առևտրի նկարն էի դրել։ Երեխաներն իրոք մեզ կտրում են իրականությունից։ Կներեք ինձ իմ Արցախցի ընկերներ։ Կարոտել եմ բոլորիդ։

Շուտով տեսնվելու ենք, վստահ եմ, ու դատարկ ցուցափեղկն ու աստղաբաշխական գինը գնալու են լրացնեն 94 ի խորը հովհարային անջատումների ու մութ ու ցուրտ տարիների դարակը։ Արցախի պաշարումը շարունակվում է կես տարուց ավելի, իսկ մենք անտարբեր ենք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: