«Հանկարծամահ է եղել Մեր թանկ ու անփոխարինելի ընկեր, Մեծ Հայ ու հզոր փաստաբան Արսեն Մկրտչյանը»․ մանրամասներ

Առավոտյան հանրաճանաչ ու տաղանդավոր փաստաբան Մկրտչյան Արսենի ընկենրեն ու հարազատներն իրենց սոցհարթակներում ցավով ու ափսոսանքով հայնեցին իրենց սիրելի ընկերոջ հանկարծամահ լինելու մասին։

Վահե Գրիգորյանը գրել է․ «Հանկարծամահ է եղել Մեր թանկ ու անփոխարինելի ընկեր, Մեծ Հայ ու հզոր փաստաբան Արսեն Մկրտչյանը: Պարոն Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի ժամը 18:00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Պարոն Մկրտչյանը միշտ Մեր սրտերում ու հիշողություններում կմնա որպես ուժեղ, խելացի ու անչափ բարի Հայ»։ Հայտնի է, որ օրեր առաջ՝ հունիսի վեցին, փաստաբանը սեփական մոտոյով վթարի է ենթարկվել։

Դրանից հետո նա օրեր շարունակ հիվանդանոցում էր։ Հաղթահարելով բավականին բարդ վիրահատական փուլ՝ Արսեն Մկրտչյանը շարունակում էր պայքարել ապրելու համար, բայց ցավոք սրտի, գիշերը նրա առողջական վիճակը վատացել է։

Բժիշկներն այդպես էլ չեն կարողացել փրկել Արսենի կյանքը։ Նրա հեռանալը խիստ անժամանակ էր ու ափսոսալի։

Рейтинг
( 6 оценок, среднее 4.17 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: