Դերասան Սարգիս Գրիգորյանի բացահայտումները՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Գրիգորյան Սարգիսը պարբերաբար քաղաքական դիրքորոշումների մասին բարձրաձայնում է։ Նա, որ 2018 թվականին անձամբ հանրահայտ ցույցերին է ակտիվորեն մասնակցել, հետո փոշմանել է՝ տեսնելով դրա արդյունքները։

Մի շրջան լուրջ քննադատական խոսքով հանդես եկող արտիստը հետո լռեց քաղաքականության մասին, երբ ժողովուրդը վերստին նույն մարդուն ընտրեց որպես ղեկավար։ Նա այդ պարագայում համարում է անիմաստ բարձրաձայնելը, եթե մեծամասնությունը նրան է տեսել ղեկավարի պաշտոնում։

Ամեն դեպքում Սարգիսը պատմում է, որ քննադատությունների տարափի է ենթարկվել։ Նրան քննադատել են նույնիսկ այն մարդիկ, որոնք նույնպես չէին ցանկանում Ն․ Փաշինյանին տեսնել ղեկավարի պաշտոնում։

Սարգիսը նկատում է, որ ինքը խոսել է այն ժամանակ, երբ քչերն էին այդ մասին խոսում, իսկ հիմա իմաստ չի տեսնում, քանի որ արդեն բոլորն են գրում։ Սարգիսը վստահ է, որ ներկայիս վարչապետը մնալու է պաշտոնին, քանի որ մարդիկ այդպես էլ չհասկացան, որ պետք է միասնական լինել դիրքորոշումներում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: