Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր բնակարանի բանալի է հանձնել Ֆորշին․ քաղաքացիները արձագանքը

Երևանի քաղաքապետարանի հարթակից տեղեկանում ենք, որ հանրահայտ երգահան Ֆորշին Երևանը անակնկալ է մատուցել՝ բնակարան նվիրելով։ Նոր բնակարանի բանալին Ֆորշին է տվել Ավինյան Տիգրանը՝ նշելով, որ Երևանին տված նրա սերը վերադառնում է իրեն։

Մինչ ֆորշին սիրով շնորհավորում են նրա գործընկերները, հայտնի ու ճանաչված մարդիկ, ոմանք էլ Քաղաքապետարանի մատուցած այդ շնորհակալական ժեստը մեկնաբանում են այն փաստով, որ Ֆորշն իշխանություններին սատարել է։

Արթուր Իսպիրյանի շնորհավորական գրառման ներքո տեղ են գտել տարաբնույթ մեկնաբանություններ, որոնք մի մասը շնորհավորական է, մյուս մասը՝ քննադատական։ Օգտատերերից մեկը գրել է․ «Շնորհավոր լինի, բայց շատ սխալ որոշում է։

Նրա նման բոլոր երգիչներն էլ միջին քաղաքացուց ավելի լավ են ապրում և իրենց կյանքում երգել ու պետությանը երբեք հարկ չեն վճարել` տներ, ավտոմեքենաներ են գնել։ Ֆորշը ևս կարող էր իր կարիքները իր վաստակով հանգիստ հոգալ։

Այսօր մի քանի բազմազավակ ընտանիքներ կան (հաճախ ենք կարդում նրանց մասին), որոնք հայրենիքին շատ զավակներ են տվել ( ապագա զինվորներ ), նույնիսկ ընտանիքի հայրը զոհվել է, որդին զոհվել է, ընտանիքը փախել, եկել է գրավյալ տարածքներից ու Հայաստանում ապրելու տեղ չունի։

Ինչ որ մեկն է մեկ սենյակ ծածկ տվել` այն էլ վարձով։ Բա՜ մեր ավագանին դա չի տեսնո՞ւմ։ Թե՞ որովհետև այդ ավագանիում մեծ մասը սիրելի Ֆորշին ավելի լավ են մոտիկից ճանաչում, նրա հոգսերի մասին գիտեն և դրա համար էլ նրա վաստակն է ավելի բարձր գնահատվում, քան այդ կնոջ, այդ շատ երեխաների անելանելի վիճակը։ Ներող եղե՜ք, բայց արդարությունն ավելի եմ գերադասում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: