Ցավով տեղեկացել ենք, որ կյանքից խիստ անժամանակ ու ցավալի հանգամանքներում հեռացել է հարգված դասախոս, պարուսույց, պարող Աբովյան Նելլին, որը դասախոսում էր ոչ միան Շ․ Ազնավուրի անունը կրող քոլեջում, այլ նաև Մանկավարժական համալսարանում։
Այն կրթական հաստատությունները, որտեղ դասախոսում էր Աբովյան Նելլին, իրենց ցավակցության ու ափսոսանքի խոսքն են հայտնել տեղի ունեցածի առիթով։ Տիկին Նելլին չորս տարի շարունակ Պարի պետական անսամբլի պարուհի է եղել։
Հետո սկսել է հանդես գալ որպես պարուսույց՝ մշակութային կրթություն ու դաստիարակություն տալով մատաղ սերնդին։ Նրա շնորհիվ սերունդներ են կրթվել հայ պարարվեստի ոգով, ծանոթացել հայկական պարի մշակույթին։
Հայտնի ու հարգված պարուսույցի տղան էլ՝ Միրզոյան Ալեքսը, հայտնի է որպես տաղանդավոր երաժիշտ ու երգահան, որի հեղինակած երգերը սիրելի են ու շատ արագ դառնում են հիթային հայկական երգարվեստի ասպարեզում, երբ ներկայացվում են երաժշտասեր հանրության դատին։