Արտիստ Սիմոնյան Վահագնը առավելաբոր հայտնի է Պոնչո բեմական անունով։ Դեռ նախորդ տարիներից Պոնչոն բարձրաձայնում է այն մասին, որ իրեն խաբել են, որի պատճառով նա ոչ միայն սոցիալական ծանր վիճակում է հայտնվել, այլ նաև մնացել է անօթևան։
Պոնչոն արդեն երեք տարի է, ինչ Ապարանի շրջանի իր պապական ընտանիքին պատկանող հողատարածքում է ապրում՝ գետի ափին՝ ընկերակցելով կենդանիների ու սողունների հետ։
Նա իր կյանքը դժվար, բայց իմաստալից է համարում, չնայած մտածում է, որ իմաստալից կյանք փնտրելը անիմաստ գործ է։ Նա խոսում է այն փաստաբանի մասին, որը, ըստ արտիստի, իրեն խաբել ու 60 հազար դոլլարանոց տունը մաս-մաս վաճառել են։
Պոնչոյի համար անընդունելի է իր ապրելակերպով ապրող մարդու համար նորից ներկայացումներում ու ֆիլմերում հանդես գալու առաջարկներ ընդունելը, քանի որ չունի համապատասխան պայմաններ։ Արտսիտի ուշագրավ պատմությունների, ապաջիկա անելիքների մասին՝ կցված նյութում։