Տիգրան Նալչաջյանը ցավով ու ափսոսանքով հայտնել էր իր քառաուսներկուամյա քույրիկի մահվան մասին։ Հընթացս որոշ մանրամասներ բացահայտվեցին Նվարդի մահվան հանգամանքներից, որից հասկանալի է դառնում, որ տեղի է ունեցել uպանություն։
Նվարդին uպանել է մի տասնութամյա տղա, որը հայտնաբերվել է Արմավիրի մարզային տարածում ու տարվել բաժին։ Այստեղ տղան խոստովանել է, որ ինքն է կատարել uպանությունը։ Նա նաև վաճառել է Նվարդի այֆոն հեռախոսը, որը նույնպես գտնվել է։
Դեպքը հունիսի տասնութին է տեղի ունեցել։ Նվարդն իր մեքենայով գնացել է Փարաքար՝ հանդիպելով իր տասնութամյա ծանոթին։ Նրանք մեքենալով շրջել են, որից հետո մեքենան կայանել են ծիրանանոց կոչվող հատվածում։
Երիտասարդը ցանկացել է տիրանալ կնոջ մեքենային ու հեռախոսին։ Հենց այդ է պատճառ դարձել, որ նա ազատվի Նվարդ Նալչաջյանից։ Իսկ թե ինչպես է տասնութամյա տղան այդ ամենը կատարել, կարող եք դիտել կցված նյութի մեջ։