Հասմիկ Խոջյանի հայրը հիվանդանոցում է. դերասանուհու հուզիչ գրառումը

Խոջյան Հասմիկի հայրիկն ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով հայտնվել է հիվանդանոցում։ Հասմիկը հաճախ է հիվանդանոցում լինում։ Նա հրապարակմամբ անդրադարձել է հայրիկի առողջական վիճակին ու իր հոգեվիճակին։

Հասմկիը նախ շնորհակալություն է հայտնել բոլորից, ովքեր զանգում են իրեն ու հետաքրքրվում են նրա հայրիկի առողջական վիճակով։ Ապա ներողություն է խնդրում, որ չի կարողանում պատասխանել այդ զանգերին, սակայն հույս է հայտնում, որ հայրը շուտով կառողջանա։

Հասմիկի հայրիկի անունը Վրեժ է, սակայն ընկերական ու ընտանեկան շրջանակում նրան Լյովա են ասում։  Վրեժը մոտ հիսուն տարի առաջ ընտանիք է կազմել Սիլվայի հետ։ Ցավոք սրտի, ընտանիքի առաջնեկը հասուն տարիքում զոհվել է արցախյան մարտերում։ Ընտանիքի կրտսերը Հասմիկն է։

Հասմիկի համար կարևոր է հատկապես այն փաստը, որ հայրիկին այցի գնալիս նա իր աղջկան՝ Նարեին կարող է թողնել հուսալի ձեռքերում ու չանհանգստանալ նրա համար։ Հասմիկի հրապարակման, ինչպես նաև նրա հայրիկի առողջական վիճակի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: