Չափազանց կարեւոր էր քաղաքական գործչի ու մարդու այս տեսակը։ Երեկ էր զանգել ու պետք է հանդիպեինք․․․

Խաչատրյան Վիգենի՝ շատերի համա անսպասելի ու ափսոսալի մահվան առիթով հակասական արձագանքներին անդրադարձել է Գայանե Աբրահամյանը՝ գրելով․ «Վիգեն Խաչատրյանի հետ հաճախ էինք հանդիպում։

Լուծումներ էր փնտրում, փորձում էր ստեղծված ճգնաժամային վիճակի ամբողջական պատկերը տեսնել, վերլուծել, շատ հարցերում համակարծիք չէինք, հատկապես Արցախի հարցով վիճում էինք, բայց կարեւորը բաց էր դիտարկումների եւ այլընտրանքային լուծումներ տեսնելու, այլոց հակադիր կարծիքը լսելու համար ու չափազանց կարեւոր էր քաղաքական գործչի ու մարդու այս տեսակը։

Երեկ էր զանգել ու պետք է հանդիպեինք։ Իսկ մարդու մահվամբ հրճվող կամ տարոսը մյուսներին մաղթող տեսակի գոյության վրա չեմ զարմանում, նողկում եմ, բայց չեմ զարմանում, նույնկերպ նողկում էի Ռիտա Սարգսյանի կամ Գալուստ Սահակյանի մահը տոնողներից, միմյանց արժանի եք։

Քանիցս եմ ասել ու դեռ արդիական է, օրհասական այս օրերին ամենակարեւորն ու դժվարը ՄԱՐԴ ՄՆԱԼՆ Է»,- իր գրառումը եզրափակել է Գայանե Աբրահամյանը։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: