Աշոտի ու Անուշի առաջին ծանոթությունը Արցախից է սկսվել։ Աշոտը Երևանից է։ Անուշին Աշոտն Արցախում է տեսել ու սիրահարվել։ Նրանք չորս տարի միասին շփվել են, հետո ամուսնացել։ Աշոտի առաջարկն է եղել, որ ամուսնանալու պարագայում Վարդենիսում են ապրելու։
Նորապսակ ամուսինների համար Արցախից հետո Երևանում ապրելը դժվար է եղել։ Նրանք ամեն դեպքում տեղափոխվել են Ծովակ համայնք, որտեղ մի շրջան փորձել են հարմարվել՝ յուրացնելով գյուղացիների մտածողությունն ու մոտեցումները։
Անուշի համար տարօրինակ է եղել, որ գյուղացիները նրան շորտ հագնելու համար նկատողություն են արել։ Աշոտը, լինելով մասնագիտությամբ գեղանկարիչ, գյուղի երեխաներին նկարել է սովորեցնում։
Անուշը, լինելով անգլերենի մասնագետ, գյուղի երեխաներին անգլերեն է սովորեցնում։ Նրա սովորեցրածը խոսակցական, գործնական անգլերենն է։ Անուշն էլ, Աշոտն էլ շատ են սիրում բարեգործություններ անել։
Անուշն այս տարի որոշել է խրախուսել գերազանցիկներին։ Ծովակ գյուղի զարգացման մեջ մեծ ներդրում ունեցող ամուսինների սիրո գեղեցիկ պատմությունը՝ կից։