Ահա թե որտեղ և ինչու է հրավիրում Մոնիկա Նազարյանը․ նա տեսանյութ է հրապարակել

Նազարյան Մոնիկան շարունակում է իր երաժշտական հաղթարշավը հայաստանյան տարբեր շրջաններում՝ ընդառաջ գնալով իր երկրպագուներին ու հաշվի առնելով իր հանդեպ առկա սերն ու վերաբերմունքը։

Մոնիկան առաջիկա օրերին՝ ավելի կոնկրետ օգոստոսի հինգին պատրաստվում է համերգային ծրագրով ներկայանալ իր սիրելի գյումրեցի հանդիսատեսի համար։ Նա գյումրեցի ու մոտակա շրջանների իր երկրպագուներին հրավիրում է այդ համերգին։

Դրանից հետո օրեր անց՝ օգոստոսի տասներեքին, Մոնիկան պատրաստվում է ևս մեկ համերգով էլ ներկայանալ Վանաձորում։ Վանաձորի համերգի տոմսերը ևս արդեն առկա են, ու երգչուհին հորդորում է հետաքրքրվածները տեղեկացված լինեն և ցանկության դեպքում բաց չթողնեն սիրելի երգչուհու հետ հանդիպումը։

Առաջիկա համերգների համար Մոնիկան ներկայումս քրտնաջան աշխատանք է տանում, որ ավելի լավ ներկայանա իր հանդիսատեսին։ Տարվող աշխատանքներից մի որոշ հատված Մոնիկան տեղադրել է իր հարթակում՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են երկրպագուների հետ Գյումրու հանդիպմանը։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: