Վաչե Երիցյանն ինքնաթիռի մեջ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին․ ահա թե ով է նա

Երիցյան Վաչեն ինքնատիպ արտիստներից է, որը դեռ մանուկ հասակից աչքի է ընկել արտիստական կարողություններով, տաղանդով ու ներկայանալու վարպետությամբ։ Ավելի հաճախ թատերական բեմից ու ֆիլմերից ներկայացող արտիստը հայտնի է դարձել հեռուստատեսային սիթքոմի առիթով։

Վաչեն, ինչպես պարզվում է, ունի սիրելի։ Նրա սիրելին նույնպես արտիստական ոլորտից է։ Խոսքը երիտասարդ ու դարձյալ ինքնատիպ ու հետաքրքիր արտիստուհի Սրբուհի Բալայանի մասին է, որը շատ էմոցիոնալ անհատ է և հաճախ է իր էմոցիաներն արտահայտում սոցհարթակներում։

Սրբուհին ու Վաչեն ճամփորդել են ինքնաթիռով, իսկ այդ ճամփորդության ժամանակ Վաչեն մեծ ու անսպասելի անակնկալ է արել Սրբուհուն։ Հենց ինքնաթիռի մեջ Վաչեն հրավիրել է բոլորի ուշադրությունը, հետո իր մոտ է հրավիրել Սրբուհուն։

Երբ Սրբուհին մոտեցել է Վաչեին, Վաչեն հանել է իր մոտ եղած մատանին՝ ամուսնության առաջարկություն անելով Սրբուհուն։ Սրբուհու էմոցիաներն անմեկնելի են ու շատ արտահայտիչ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: