Սուրմալուի դեպքից հետո անհետացած Վաչագանը խոսել էր մտերիմների հետ․ ինչ են պահանջում մեկ տարի անց

Նազիկ Եղոյանի երկու զավակները դեռ տասնհինգ տարեկանից աշխատել են, որ լուծեն ընտանիքի օրվա հացի խնդիրը։ Վաչագանը նախորդ տարի Սուրմալուում կատարված ողբերգական դեպքի արդյունքում անհետ կորածներից է։

Նազիկը հիշում է, թե որդին ինչքան էր հավատում Աստծուն։ Դեպքից անմիջապես հետո տիկին Նազիկը զանգահարել է տեղում գտնվող երկու որդիներին։ Նա կարողացել է կապ հաստատել իր տղաներից մեկի հետ, որն այդ ժամանակ փնտրել է եղբորը։

Նրա տղան թույլ չի տվել, որ մայրը այդ ժամանակ Սուրմալու գնա։ Մայրը հիշել է, որ այդ օրը Վաչագանը իր ու ամուսնու նկարն է ուզել։ Հետո զանգել է արտասահմանում գտնվող հորը, խնդրել, որ հետը երկար խոսի։ Հետո իջել է նկուղ։

Այդ ժամը նրանց ընդմիջման ժամն է եղել։ Նկուղ մտնելուց առաջ իր մտերիմներից մեկին՝ Վիկային խնդրել է, որ սառը ջուր պատրաստի իր համար։ Երբ եղել է դեպքը, Վիկան զանգել է Վաչագանին, Վաչագանը ասել է, որ ինքը չի փրկվի։ Մանրամասները՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: