«Ես մի մտահղացում ունեմ, կփորձեմ լսել ձեր կարծիքը, եթե դուք էլ իդեաներ ունեք։ Գյուղատնտեսության ոլորտում շատ մեծ բացեր կան․․․»

Հարություն Մնացականյանը ակտիվ զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ՝ փորձելով ապացուցել, որ գյուղատնտեսությունը կարող է բերել եկամուտներ։ Հարությունն իր գործունեության ժամանակ հաճախ է նոր գաղափարներ ունենում ու դրանք կյանքի կոչում։ Նա իր նոր գաղափարի մասին գրել է հետևյալ․ «Ես մի մտահղացում ունեմ, կփորձեմ լսել ձեր կարծիքը, եթե դուք էլ իդեաներ ունեք։

Գյուղատնտեսության ոլորտում շատ մեծ բացեր կան, բազմաթիվ հարցեր, մեծ չափաբաժնով թերի ինֆորմացիաներ և մասնագետների պակաս, ինչը հանգեցնում է սպեկուլյանտների խաբեբաների մեծ չափերով վերարտադրությանը, շատ ֆերմերային տնտեսությունների ձախողմանը, նաև երկարաժամկետ ժամանակահատվածում սխալ ընտրություններ կատարելը, արդյունավետության նվազմանը։

Ուզում եմ ասոցիացիա բացել, փորձել պաշտպանել ֆերմերների շահերը բոլոր մակարդակներում, տալ անվճար խորհրդատվություն, օգնել ճիշտ բուսատեսակների ընտրության և վաճառքի կազմակերպման հարցերում։

Կխնդրեի հայտնել ձեր կարծիքը, տեսակետը, խորհուրդները (եթե իհարկե ոլորտից գլուխ եք հանում) և անհանգստությունները,- իր գրառումը եզրափակում է Հարություն Մնացականյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: