Հովհաննիսյան Միքայելին շատերը Նար-Դոս անունով են ճանաչում, մինչդեռ քչերը գիտեն, թե որտեղից է եկել տաղանդաշատ ստեղծագործողի այդ անունը։ Անվան պատմությունը բավականին հուզիչ է ու դրամատիկ։
Միքայելի հայրը բրդավաճառ էր։ Նա մի անգամ լրջագույն հիվանդությամբ է հիվանդանում, որը այդ ժամանակ դժվար էր բուժելը։ Նրա տատիկը նրան խորհուրդ է տալիս խմել ծաղկից քամված հյութ։ Ծաղկի անունը նարդոս էր։
Երբ Միքայելի հայրը կատարում է տատի խորհուրդը, շուտով ապաքինվում է՝ ուրախություն պատճառելով հարազատներին։ Այդ ժամանակվանից Միքայելը որոշում է, որ եթե ունենա երկու տղա, մեկի անունը դնելու է ծաղկի անվան առաջին վանկը՝ Նար, մյուսինը՝ վերջին վանկը՝ Դոս։
Մինչ զավակներ ունենալը հենց այդ ծաղիկ անունով էլ Միքայելը որոշում է մուտք գործել գրական աշխարհ՝ անունը բաժանելով բաժադրիչների։ Հետո Միքայելը մեկ տղա է ունենում, որին Նար է անվանակոչում։ Նարը դառնում է հայ օպերային հզոր ձայներից մեկը։