Հմայակ Հակոբյանը մկրտել է որդուն․․․ Բացառիկ կադրեր մկրտության արարողությունից

Հակոբյան Հմայակը նախորդ տարի երրորդ անգամ հայրիկ դարձավ, իսկ մինչ այդ նա երկու գեղեցկուհի աղջիկներ ուներ, որոնք հիմա օգնում են մայրիկին իրենց կրտսեր եղբորը խնամելու հարցերին։ Տղային ծնողները Ալիկ անունն են տվել, քանի որ Ալիկ է եղել նաև Հմայակի հայրիկի անունը։

Հմայակը որոշել է որդու մեկ տարին լրանալուց հետո կազմակերպել նրա մկրտության արարողությունը։ Դերասանը կարևորել է փաստը, որ իր զավակները մկրտվեն հենց Հայաստանում։ Աղջիկներին հայրը ժամանակին մկրտել է Էջմիածնում։

Տղային Հմայակը Նորավանքում է մկրտել։ Մկրտության օրն էլ պատահական չի ընտրվել։ Երկու տարի առաջ այդ օրը մկրտվել է նաև արտիստի քառասունմեկամյա եղբայրը։ Հմայակն արդեն տասներեք տարի ընտանիքի հետ Ռուսաստանում է բնակվում։

Հմայակը տեսանյութ է տեղադրել, որտեղ կարելի է տեսնել որոշ կադրեր արտիստի տղայի մկրտության արարողությունից։ Հավելենք, որ արտիստի համար այդ կարևոր պահին նրա կողքին եղել են մտերիմները, ինչպես նաև գործընկերները։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: