Դումիկյան Արկադին նորից նորությամբ է հանդես եկել՝ իր երկրպագուներին ուխանացնելով պարային գեղեցիկ երգով, որը վերնագրված է «Գալու եմ քեզ տանելու» ձևակերպմամբ։ Հասկանալի է, որ սիրային թեմայով է Արկադիի հերթական գործը։
Արկադիի կատարած նոր ստեղծագործության երաժշտության ու խոսքերի հեղինակը Խաչիկ Չոբանյանն է։ Ստեղծագործության գործիքավորումն իրականացրել են Արթուր Թադևոսյանն ու Արման Հարությունյանը։
Ստեղծագործության երաժշտությունը բավականին հագեցած է։ Հնչում են բազմաթիվ երաժշտական գործիքներ։ Բասն Էդգար Ավետիսյանինն է, թմբուկները հնչեցնում է Հակոբ Օրդակյանը, կիթառն հնչեցնողը Լևոն Սիմոնյանն է, իսկ դհոլի հեղինակը Մովսես Պետրոսյանն է, hարվածային գործիքները հնչեցնում է Ջոնի Հովհաննիսյանը։
Արկադիի նոր գործն արդեն հասցրել է դիտվել ու սիրվել երգչի հետևորդների կողմից։ Երգի թեմատիկան հոգեհարազատ է շատերի համար, ուստի շատերն իրենց սիրելիներին այդ երգի միջոցով են հայտնել իրենց սրտիմ ապրումներն ու զգացածը։ Արկադիի նոր գործը կարող եք վայելել կցված նյութում։