Արմեն Արմոս Մարտիրոսյանը հերթական ուրախալի լուրն է հայտնել, որը իրականություն է դարձել նաև նրա ջանքերով։ Արմենի հրապարակումը փոքրիկ Տիգրանի մասին է, որը վերջերս Սանկտ Պետերբուրգ էր գնացել, որպեսզի ոսկրածուծի փոխպատվաստում իրականացվի Տիգրանի կյանքը փրկելու համար։
Արմենը տեղադրել է Տիգրանի լուսանկարներից մեկը և գրել է հետևյալը․ «Օրեր առաջ մեր Տիգրանը վերադարձել է Հայաստան: Պիտերում իրականացված ոսկրածուծի փոխպատվաստումից հետո երեխայի ցուցանիշները բավականին լավ են եղել, և բժիշկները որոշել են Տիգրանին ուղարկել Հայաստան:
Տիգրանը շարունակում է գտնվել հայաստանյան ու ռուսաստանյան բժիշկների հսկողության տակ: Մեծ հույս ունենք, որ այս դրական արդյունքները ժամանակի ընթացքում էլ ավելի կամրապնդվեն ու Տիգրանը լիարժեք կապաքինվի:
Շնորհակալ ենք բոլորիդ մեծ հոգատարության համար: Առանձնահատուկ շնորհակալ ենք Արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին մեծագույն աշխատանքի համար»,- իր գրառումը եզրափակել է Արմեն Մարտիրոսյանը։