Երևանի Քաղաքապետարանի ներկայիս ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկը՝ Ավինյան Տիգրանը, աշխատանքային ու գործնական հրապարակումներց զատ անում է նաև որոշ անձնական հրապարակումներ, եթե կան դրանց համար հատուկ առիթներ։
Հերթական առիթը Ավինյանի ու կնոջ ստեղծած ընտանիքի ութամյա տարեդարձն է։ Ութ տարի առաջ Մարիամ Պահլավունին ու Ավինյան Տիգրանը համատեղ կարևոր քայլ են արել՝ հիմք դնելով իրենց ընտանիքին։
Այսօր արդեն այս ընտանիքում երեք չքնաղ աղջիկներ են հասակ առնում, որոնցից կրստերը բավականին մանկահասակ է։ Իր ընտանիքի մասին Տիգրանը շատ ջերմորեն է խոսում։
Ութ տաի վաղեմության հարսանեկան լուսանկար, ինչպես նաև վերջերս արված ընտանեկան լուսանկար հրապարակելով՝ Տիգրան Ավինյանը գրել է․
«Ապրելու, արարելու և բոլոր կարևոր գործերի հիմքում սերն է։ Այսօր լրանում է 8-րդ տարին, ինչ այս միտքը բացարձակ ճշմարտություն է դարձել մեր կյանքում»։
Օգտատերերը, շնորհավորելով պաշտոնյային, նկատել են, որ ութ թիվը սիմվոլիկ է և հավերժություն է խորհրդանշում։