Դարչինյան Վիկի և Եղիկյան Ջավահիր առաջնեկ տղան՝ Վիկը, հուլիսի հինգին բոլորել է ծննդյան երկու տարին։ Տղայի երկուամյակին հոջորդող հինգերորդ օրը Ջավահիրն ու Վիկը կազմակերպել են կրտսեր Վիկի մկրտության արարողությունը։
Ջավահիրը գրել է, որ իրենց համար օրը կարևոր է, քանի որ իրենց Վիկը կդառնա իսկական քրիստոնյա։ Նրանք մկրտությունից հետո փոքրիկ ընտանեկան խնջույք են կազմակերպել, որն անց է կացվել հայաստանյան ռեստորաններից մեկում։
Վիկի ու Ջավահիրի տղայի մկրտության առիթով կազմակերպված ընտանեկան խնջույքին մասնակցել են ընտանիքի հարազատները, մտերիմները։ Որոշ կադրեր Ջավահիրը իր հարթակում է տեղադրել։
Հավելենք, որ Վիկն ու Ջավահիրն ընտանիք են կազմել երեք տարի առաջ։ Այդ շրջանում ընթանում էր արցախյան քառասունչորսօրյան, որի պատճառով նրանց հարսանյաց նախատեսվող տոնակատարությունը չի կայացել։
Ջավահիրի ու Վիկի ընտանեկան գեղեցիկ տոնի որոշ կադրեր, ինչպես նաև նրանց ընտանիքի մասին պատմող մանրամասներ կարող եք դիտել կցված նյութի մեջ։