Արցախում գտնվող Աղաբեկալանջ համայքի կանանցից մեկի հետ տեղի ունեցած ողբերգությունը մինչ օրս մեծ սարսուռով են մտաբերում բոլորը։ Համայնքում առկա պարենային պակասության խնդիրը համայնքի բնակիչներից մեկի համար պատճառ է դարձել, որ նա գնա Մարտակերտ։
Բնակիչն իր երկու զավակների հետ միայնակ է ապրել Աղաբեկալանջում։ Նա քնած է թողել իր երկու երեխաներին, որոնցից ավագը վեցամյա Գիտան է, կրտսերը՝ երեքամյա Լեոն, ոտքով շպատել է Մարտակերտ՝ արագ հետ վերադառնալու նպատակով։
Երբ երեխաների մայրը տուն է եկել, տեսել է, որ երեխաներից երկուսն էլ տանը չեն։ Քանի որ տարածքում տեղադրված տեսախցիկներ են եղել, ոստիկանները կարողացել են ստանալ ողբերգության ամբողջական պատկերը։
Լեոն ու Գրետան արթնանալով չեն գտել իրենց մայրիկին։ Ամենայն հավանականությամբ ճանապարհվել են մայրիկի փնտրտուքների հետքերով՝ հասնելով ճանապարհային մի հատվածի, որի եզրին մեքենա է եղել կանգնեցված վառելիք չլինելու պատճառով։ Մտնելով ու քնելով այնտեղ Գրետան ու Լեոն ջերմային հյուծման պատճառով մահացել են։