Ելենա Զոհրաբյանը գրել է․ «Քանի որ արդեն տեղյակ եք դրսում ուժեղ անձրև է ու բնականաբար փողոցներ կան, որ տեղը տեղին հեղեղված են անձրևաջրով, որպես քթածակով վարորդ կանգառնորին մոտիկանալուց դանդաղեցնում եմ ընթացքը, որ մարդկանց չջրեմ:
Արզումանյանի փողոցում զեբրայի վրա զիջեցի 2 հնդիկ աղջիկների, որոնք փորձում էին րոպե առաջ փողոցն անցնեին: Կողքիս շարքով երթևեկում էր Mercedes մակնիշի մեքենա: Սրա «վարորդը» հասավ հնդիկ աղջիկներին ու նենց արագություն վերցրեց, որ դիտավորյալ ջրի աղջիկներին:
Քշեցի հետևից, լուսացույցի տակ ասի ապակին իջացրու: Էպիլացիա թրաշով «ջենտլմենը» իջացրել պատուհանը ու հոռթի հայացքով նայում է, թե խի եմ ասել բացի պատուհանը:
-Ու՞,- հարցնում եմ, մտածելով կասի գոնե դիտավորյալ չէր արածը, չնայած, որ ակնհայտ էր դիտավորությունը:
-Այսի՞նքն,- հարցնում ա թրաշը գծով արած էպիլացիայի գերին:
-Նորմալ էր, ի՞նչ արեցիք,- էլի հույս ունենալով կասի չէ:
Հա, ես իրանցից զզվում եմ, — բարբաջում է:
Էն որ ուզում եմ իջնեմ ու ավտոյից դուրս շպրտեմ: Ասեցի՝ լիահույս եմ, որ մի օր կհայտնվեր այլ երկրում ու նենց ցեխաջրի մեջ կհայտնվես, որ կյանքում չես կարողանա դուրս գաս:
-Եղավ, քո ասածն ա,- բարբաջելով շարժվեց:
Հ․ Գ․ Էս տեսակ «գյադուն», որոհետև ինքը գյադա էր, ո՞նց բացատրես, որ իր չստացված մանկության ու իրա ՉԳոյության համար հնդիկ աղջիկները մեղավոր չէին»։