Տաղանդավոր ու սիրված երգիչ Ամրոյան Սևակը նշում է տարեդարձը։ Սևանը երևանցի է, ավանդական հայկական ընտանիքում է մեծացել։ Սևակի երաժշտական կարողությունները, լսողությունը տղային մայրիկից է փոխանցվել։
Սևակը վերջերս իր սիրելի մայրիկի հետ համատեղ ժողովրդական գեղեցիկ մի երգ ներկայացրեց, որը մեծ սիրով ընդունվեց, դիտումներով բավականին մեծ հեղինակություն ունի։
Սևակն ունի ընտանիք, որը վերջերս է կազմել։ Սևակի կողակիցը Քրիստինան է, որը Սևակի ամենալավ ընկերն է դարձել ամուսնությունից հետո։ Լինելով շրջապատված գեղեցկուհիներով՝ Սևակը կարողանում է պահպանել ընտանեկան ներդաշնակությունն ու ամրությունը։
Սևակին հանրությունն առավել շատ ճանաչեց նախ նրա մասնակցած երաժշտական նախագծերից, ապա նաև երաժշտական նախագծերում որպես ժյուրի հանդես գալուց։ Նրա կատարումները նրբաոճ են ու բարձրաճաշակ։
Սևակի սիրելի զբաղմունքներից է ճամփորդությունների մեկնելը, որոնց մեծ մասը աշխատանքային բնույթ են կրում, իսկ ճամփորդությունների հիմնական ընկերը հենց Քրիստինան է։