Մեր մոտ ձմեռ է․ ուշագրավ կադրեր ու այլ մանրամասներ Սյունիքից․ տեսանյութ

Սյունիքի մարզի բնակիչներից Լիանա Գրիգորյանը մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին գոգաթիակով հավաքում բակի սառցահատիկները։ Տեսանյութը նախօրեին է նկարահանվել, մինչդեռ տպավորություն է, թե այնտեղ ձմեռ է։

Պարզվում է՝ Սիսիանի մի շարք համանքներ կարկտի պատճառով լուրջ գյուղատնտեսական վնասներ են կրել։ Այս մասին Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Հարգելի Սյունիքի մարզից ընտրված պատգամավորներ, Սիսիան համայնքի 6 գյուղեր սարսափելի վնասներ են կրել, վնասվել են տանիքները, գյուղացու բերքը։

Ինչու՞ չեք արձագանքում, թե մենակ ձայն հավաքելուց եք հիշում մարզերի բնակիչներին։ Դավիթ Դավիթյան, Արթուր Սարգսյան, Կարեն Համբարձումյան, Արմեն Խաչատրյան, Նարեկ Ղավրամանյան, գյուղացուն օգնեք ոտքի կանգնի։

Սիսիան համայնի հարգելի համայնքապետ Արմեն Հակոբջանյան, էսօրվանից սկսեք մտածել սուբվենցիոն ծրագրերով հակակարկտային կայաններ ձեռք բերելու մասին, թե չէ ամեն տարի նույն կոտրված տաշտակի առաջ կանգնել չի լինի»,- իր գրառումը եզրափակել է Ենոքյան Թեհմինեն։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: