Հիմա էլ համոզված եմ, որ այդ չարաբաստիկ ցավը հաղթեց Հայաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ առողջապահական համակարգերին, բայց ոչ քեզ, հարգելի ընկեր: Սիրելի տիկին Կարինե, Սարգիս և Սոնա ջան, ցավակցում եմ․․․

Արթուր Բաղդասարյանը գրում է․ «Վաղաժամ կյանքից հեռացել է մեր ավագ ընկեր ու գործընկեր Սերգո Երիցյանը: Դժվար է նրա մասին անցյալ ժամանակով գրելը, որովհետև վերջին 20 տարիների ընթացքում միասին եղել ենք պետական ծառայության, միասին հրապարակել ենք աշխատություն, միասին զբաղվել ենք մանկավարժական գործունեությամբ նույն համալսարանի նույն ամբիոնում:

Նրա հետ ունեցած յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր գործի մասին կարող եմ երկար գրել ու պատմել, բայց ուզում եմ անդրադառնալ նրա բացառիկությանը: Սերգո Երիցյանը բացառիկ աշխատասեր ու բացառիկ պարտաճանաչ, բացառիկ լավատես ու բացառիկ նպատակասլաց մարդ էր։

Սա էր նաև պատճառը, որ մինչև վերջին օրը վստահ էի, որ հաղթահարելու է ու սեպտեմբերին նորից միասին աշխատելու ենք: Հիմա էլ համոզված եմ, որ այդ չարաբաստիկ ցավը հաղթեց Հայաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ առողջապահական համակարգերին, բայց ոչ քեզ, հարգելի ընկեր:

Սիրելի տիկին Կարինե, Սարգիս և Սոնա ջան, ցավակցում եմ այս ծանր կորստի կապակցությամբ: Թող Աստված լուսավորի մեր բոլորի սիրելի Սերգոյի հոգին»։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: