Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Մուրադյան Արմենը հայկական ժամանակակից բժշկության ամենավառ դեմքերից է։ Մեծանալով բժշկական ու մշակութային միջավայրում՝ Արմենը լավագույն կրթությունն ու դաստիարակությունն է ստացել։ Արմենի մայրիկը՝ Չիլինգարյան Լիլիանան, ժամանակին հեղինակավոր բժշկուհի է եղել։

Տիկին Լիլիանան երկրային կյանքին հրաժեշտ է տվել հինգ տարի առաջ։ Որդին՝ Արմենը, շարունակել է մայրիկի մասնագիտական գիծը։ Արմենի հայրը՝ Մուրադյան Աբգարը, մշակութային ոլորտի կարկառուն ներկայացուցիչներից է։

Մուրադյան Աբգարը մասնագիտությամբ երաժիշտ է, կլառնետահար, որը նաև ժամանակին մանկավարժական գործունեությամբ է զբաղվել, 1986-ից դասախոսում է Կոնսերվատորիայում։

Արմենն ընտանիք է կազմել Ամիրխանյան Ելենայի հետ, որը մասնագիտությամբ նույնպես բժշկուհի է։ Ելենան Ամերիկյան համալսարանի շրջանավարտ է, զբաղվում է առողջապահական համակարգի կազմակերպչական հարցերով։

Արմենն ու Ելենան հանդիպել են 1992 թվականին հիվանդանոցներից մեկի բակում, իսկ երկամյա շփումից հետո ընտանիք են կազմել՝ ունենալով երեք զավակ՝ դուստր ու երկու տղա։

Արմեն Մուրադյանի հպարտության աղբյուրները նրա զավակներն են, որոնք փայլում են իրենց կրթությամբ ու դաստիարակությամբ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: