Մահացել է Հասմիկ Խոջյանի հայրը. Դերասանուհին հուզիչ գրառում է արել

Խոջյան Հասմիկն օրեր առաջ, արձագանքելով ընկերների անհանգստություններին, նշել էր, որ սիրելի հայրիկը գտնվում է հիվանդանոցային վերակենդանացման բաժնում։ Նա իր բալիկին թողնում էր վստահելի մարդկանց մոտ, որպեսզի լինի հայրիկի կողքին։ Հասմիկը մայրիկի ու եղբոր՝ Վահեի հետ ամեն օր ժամը տասներկուսին եղել է հիվանդանոցում, քանի որ դա տեսակցության ժամ էր։

Ցավոք սրտի, արտիստուհին հայտնել է հայրիկի վախճանվելու մասին՝ նշելով, որ նա այլևս դադարեց պայքարել իր ապրելու համար։ Նրա համար հայրիկը շատ ամուր կերպար է։ Հասմիկի հայրը վաղ տարիքում է կորցրել իր ծնողներին։

Հասմիկը նշել է, որ ծնողներին կորցնելուց հետո իր հայրը գտել է իր մայրիկին՝ ընտանիք կազմելով նրա հետ։ Պատերազմը հորից խլել է սիրելի որդուն, որը ամենադժվար փորձությունն էր նրա կյանքում։ Հետո որդեկորույս ծնողների կյանքում հայտնվել է Հասմիկը։

Վերջին օրերին Հասմիկն ամեն հանդիպման ժամանակ հայրիկին խնդրել է, որ ամուր մնա, որ հաջորդ օրն էլի կարողանան տեսնել միմյանց։ Հայրը տասներկու տարի հիվանդ լինելով պայքարել է ապրելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: