Նախօրեին ռուսական միջավայրում նշվել է ընտանեկան հավատարմության ամրության, առհասարակ ընտանիքի օրը։ Օրվա առիթով ռուսական միջավայրում ապրող շատերը հրապարակումներ են արել՝ գնահատելով իրենց ընտանիքն ու ընտանեկան միջավայրը։
Շատերից մեկն էլ հանրահայտ արտիստուհի Ժասմինն է։ Նա հազվադեպ է իր ամուսնու հետ կադրեր հանրայնացնում։ Ժասմինի հրապարակումների կենտրոնում իր զավակներն են։ Այս անգամ Ժասմիը իր ու ամուսնու համատեղ լուսանկարն է հրապարակել։
Ընտանեկան այդ կադրին կից գրել է․ «Ես հաճախ եմ ասում, որ իմ ընտանիքը երկնային ամենամեծ նվերն է: Ինքդ քեզ համար ապրում, ապրում ես և հանկարծ հանդիպում ես քո առանձնահատուկ մարդուն, և սկզբում սիրտդ սկսում է միահամուռ բաբախել նրա սրտին համահունչ, բայց և երկչոտ, երկչոտ ու հույսով։
Հետո այդ բաբախյունն ավելի վստահ է դառնում, և մի օր դու լիովին հասկանում ես, որ դու արդեն անբաժան ամբողջություն ես, դու Ընտանիք ես։ Շնորհավորում եմ բոլորիդ, ընկերներ, ընտանիքի, սիրո և հավատարմության օրվա առթիվ: Հոգ տարե՛ք ձեր երջանկության մասին»: