Սարգիս Տաշչյանի մասին անդրադարձները շատ հաճախադեպ չեն, քանզի Տաշչյանն ինքն էլ խուսափում է արտիստական իր հայտնիությունից օգտվել ու շատ ներկայանալ հանրությանը։ Սարգսի վերջին ներկայանալը օրեր առաջ իր տրամաբանական հանգուցալուծմանը հասած «Կույր աշխարհ» հեռուստանախագծում էր։
Սարգիսը հանդես էր գալիս Կարենի հետ։ Սարգիսն օրեր առաջ իր հարթակում կիսակատակային ոճով հայտնում է այն մասին, որ իր ընկերից մեկը՝ Կարենը, որը նաև Սարգսի գործընկերն ու խաղընկերն է, որոշել է ամուսնացնել Սարգսին։ Նա պատմում է, թե ինչպես է Կարենն իրեն զանգել ու հրահանգել, որ սափրվի ու գա իր մոտ, որ միասին գնան խնամախոսի։
Հետո Սարգիսն ու Կարենը հարսանեկան դահլիճից տեսանկարահանված նյութ են հրապարակում։ Այս տեսանկարահանված կադրում Կարենն կատակելով նշում է, որ մտադիրվել են ժամանակ չկորցնել ու միանգամից ամուսնացնել Սարգիսին։
Հաջորդ տեսանյութում արդեն Կարենը հայտնում է, որ Սարգսին ամուսնացրել են, ուստի կարող են նրան շնորհավորել։ Այդպես էլ անհասկանալի մնացած այս իրողության կադրերը՝ կից։