Մարտիրոսյան Ալինան հետաքրքիր կյանք է ունեցել։ Նա շատ երիտասարդ տարիքում է մայրացել։ Երիտասարդ տարիքում էլ ստիպվածն է եղել հանգամանքների բերումով միայնակ մնալ իր առաջին ու դեռևս միակ զավակի՝ Էմմանուելի հետ։
Ալինային մայրն է օգնել Էմմանուելի մասին հոգ տանելու հարցում։ Հետո Ալինայի եղբոր հետ Էմմանուելը մեկնել է Նահանգներ, որտեղ էլ սովորել, հետո նաև աշխատել է՝ մշտապես կապի մեջ մնալով սիրելի մայրիկի հետ։
Էմմանուելը ասում է, որ մայրիկին ինքը նախ իր ընկերն է համարում, հետո նոր մայրը։ Նրանց տարիքային տարբերությունն էլ է քիչ։
Էմմանուելը վերջերս, ինչպես հասկանալի է դառնում Ալինայի հրապարակումից, ընտանիք է կազմել։ Նա ընտանիք է կազմել ազգությամբ վրացուհի Լանա Լապիաշվիլիի հետ։ Էմմանուելի տարեդարձի առիթով մայրը գրել է հետևյալը․
«Իմ Տղա, իմ միակ օրհնված լինի ծնունդդ, թող քո և իմ բոլոր նվիրական երազանքները և նպատակները, էս տարվա մեջ կատարվեն և Աստված օրհնի քեզ ու քո նորաստեղծ ընտանիքը»։