«Առավոտ կանուխ ժամը 6։30 երեխեն շշերը վերցրած գնացել էր կաթի հերթ պահեր․․․» տխուր պատմություններ Արցախից

Հռիփսիմե Առաքելյանը գրում է․ «Առավոտ կանուխ ժամը 6։30 երեխեն շշերը վերցրած գնացել էր կաթի հերթ պահեր։ Դե շաբաթվա էս օրը կաթը գալիս ա մեր թաղ, խեղճ երեխեն գնացել հերթը պահել էր։ Ասել ա՝ վերջը ով ա՞, մի տատիկ ա եղել իրանից առաջ, հետո պարզվել ա, որ տատիկը գնացել ա, երեխու հերթը խախտվել ա ու մի բոյով մարդ եկել ասել ա՝ բալիկ ջան, դու բայց հերթու՞մ ես եղել (ծիծաղում ա կչկչալով)։

Դե հետո Նարեկը զանգեց ասեց` մամա, էս շշերը, որ տվել ես դաժե հերթս հասներ էլ չէր լինի, ասեցին ամանի բերանը լեն պիտի լինի, ասեցի՝ Նարեկ, սպասի բանկաներ ուղարկեմ (էլի կչկչալով ծիծաղում ա)։ Դե բանկաներն էլ ուղարկեցի, բայց երեխեն երեք ժամ հերթում սպասեց, բայց կաթը տենց էլ չեկավ, ասեցին ներքևի թաղ ա իջել, էդ սաղ ժողովուրդը կամաց֊կամաց իջավ ներքևի թաղ։

Ասեցի` էհհհհ, Նարեկ, հետ արի, դե ջանդամ, հիմա թող կաթն էլ չլինի, բան չկա։ Բայց հետո շուխուռ ընկավ, որ գազ են տվել, դե տներում չկա, բայց մի հեռադիտակ ունեմ ասի սպասի էն մեր մոտի զապռավոչնին նայեմ, տենամ կանաչ լույսեր շոտչիկների վրա վառվում ա՞։

Քաղաքում մի տեսակ ակտիվություն կար, երևի բոլորը իբր գազ լինելու շուխուռը լսել էին, ավտոները քարշ֊քարշ անելով հասել էին զապռավոչնիյ, մարդ կար զապռավոչնիյ հասնելու գազ էլ չուներ, երևի մեջը սպիրտ էր լցրել, որ հասներ (էլի ձենով կչկչում ա)։ Ստեփանակերտ, 08.07.2023։ Ընկերուհուս էսօրվա նոթերը Արցախից»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: