Հովհաննես Պապիկյանը գրում է․ «Ընկերս չափազանց հաճախ է հարցնում.
-Քեզ ի՞նչ է արել այդ Ֆիլիպը, որ իր հանդեպ հակակրանք ունես:
-Ժխտում է իր հայ լինելը:
Ընկերոջս սա չի բավարում: Ստիպված «հարյուր տարվա» մի տեսագրություն ցույց տվեցի, որի նկարահանումը հեռուստատեսության իմ ղեկավարած բաժնի մենաշնորհն էր: Ֆիլիպն ու Ալլան (այն ժամանակ ամուսիններ էին) Պետրոսի հետ հյուրախաղերի էին Հայաստանում: «Հրազդան» ստադիոնում համերգ տվեցին:
Ֆիլիպի հայր Պետրոսը՝ մի շշմելու հայ, համակրելի մարդ, խուսափեց պատասխանել խմբագիր Նաիրայի հարցին, թե՝ «Ձեր որդին ինչո՞ւ չի ընդունում, որ հայկական արմատներ ունի»: Նաիրան Ֆիլիպին հարցրեց: Վերջինս անպատասխան թողեց հարցը, իսկ Ալլան միջամտեց և պաշտպանեց ամուսնուն.
-Մոր կողմին է հարում` մայրը բուլղարացի է:
Այդ համերգին Պետրոսը երգեց հայերեն երեք երգ, վերջին «Ծաղիկներ, ծաղիկներ»-ը` Ալլայի հետ:
-Հիմա հասկացա՞ր,- ասացի ընկերոջս:
-Դեհ, մորն է քաշել,-դիմադրում էր ընկերս:
Ես հակադարձում եմ.
-Բայց չէ՞ որ հայրը հայ է, զտարյուն հայ, օպերային հայտնի երգիչ Պետրոսը:
Ահա այսպիսի վերհուշ հեռավոր 2015 թվականից: Հայ ենք, հավատարիմ մնանք մեր արմատներին»։