«Կարինե Սարգսյանի ծննդյան օրն է: Մարդ երջանիկ է, երբ կողքին նման ընկերներ կան․․․»

Այսօր սիրված հաղորդավար Քոչարյան Կարենի սիրելի գործընկերուհու՝ վասակավոր ու տաղանդավոր հաղորդավարուհի Կարինե Սարգսյանի տարեդարձն է։ Կարինեն բանասիրական կրթություն է ստացել ու դեռ ուսանողության տարիներից զբաղվել է ռադոիհաղորդավարությամբ։

Նրան վաղուց է գերել ռադիո և հեռուստատեսային աշխարհը։ Նա արդեն երկար տարիներ է ոլորտի գնահատված ներկայացուցիչներից է։ Գործընկերուհու ծննդյան օրվա առիթով Կարեն Քոչարյանը գրել է․

«Այսօր իմ հավատարիմ և չքնաղ գործընկերուհու՝ մեր հզոր հաղորդավարական թիմի անչափ սիրելի Կարինե Սարգսյանի ծննդյան օրն է: Մարդ երջանիկ է, երբ կողքին նման ընկերներ կան, ովքեր միշտ բարիացակամ են վերաբերվում, միշտ ուշադիր են քո նկատմամ, ուրախանում են քո հաջողություններով, ոգեշնչում դժվար պահերին:

Կարիկ ջան շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա կապակցությամբ: Քեզ քաջ առողջություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ շարունակես փայլել, ինչպես էկրանին, այնպես էլ համերգային բեմերում: Ցավոք քեզ նմաններն այնքան քիչ են մնացել: Շատ սիրում եմ քեզ:

Рейтинг
( 3 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: