Ֆիլիպ Կիրկորովը Երևանում այցելել է Պրեգոմեշի խանութ, նվեր ստացել կախազարդ

Ֆիլիպ Կիրկորովը օրերս Հայաստանում է եղել։ Նա հայաստանյան միջավայրը հերթական անգամ շատ է հավանել ու սիրել, որի մասին կիսվել է իր հետևորդների հետ։ Նա մոդելային շաբաթվա շրջանակներում է ներկայացել հայաստանյան հանրությանը։

Ֆիլիպի վրա մեծ տպավորություն թողել հայաստանյան միջավայրի մաքրությունն ու գեղեցկությունը։ Նա եղել է հայաստանյան մի շարք վայերում, վայելել հայերի ու հայաստանյան ջերմ միջավայրը։ Ֆիլիպը հյուրընկալել է Սիրուշոյի զարդերի խանութում։

Խանութի ներկայացուցիչը նրան ներկայացրել է Սիրուշոյի հեղինակային զարդերի խանութը՝ մեկնաբանելով դրանց նշանակությունն ու դիզայնը։ Ֆիլիպը միանգամից ու սիրով հիշել է Սիրուշոյին, նրա եվրոտեսիլյան ելույթը։

Նա հիշել է, թե ինչպես է Սիրուշոյի եվրոտեսիլյան ելույթը հավանել։ Չնայած որ Սիրուշոն այդ ժամանակ չի հաղթել Եվրոտեսիլում, սակայն հիացրել է Ֆիլիպին ու տպավորել նրան իր ելույթով։ Ֆիլիպը հատկապես ջերմ սիրով է խոսում Սիրուշոյի տաղանդի ու կարողությունների մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: