Մկրտչյան Մարտինը տասը տարի առաջ ամուսնացել է Հակոբյան Հռիփսիմեի հետ։ Նրանց մտերմությունը շատ ավելի վաղ է զարգացել, քանի որ համատեղությամբ նույն վայրում են աշխատել։ Մարտինը աշխատավայրում Հռիփսիմեի համար ամենավստահելի մարդն է եղել։
Նրանք տասը տարվա հեռավորությունից հիշում են, թե ինչ մաքուր ու անկեղծ զգացմունքներ են ունեցել իրար հանդեպ։ Հռիփսիմեն հիշում է, որ Մարտինի հանդեպ սկզում եղբայրական սեր է զգացել։ Նրա համար մեծ սթրես է եղել, երբ Մարտինից սիրո խոստովանություն է լսել։
Ամուսնանալով՝ երկու երգիչները ևս մի բարդ փուլ են հաղթահարել, երբ Մարտինը չի ցանկացել, որ Հռիփսիմեն երգի, բայց հետո հասկացել է, թե դա ինչ մեծ նշանակություն ունի դա սիրելիի համար, հետ է կանգնել այդ ճակատագրական որոշումից։
Այսօր երկու երգիչները Փարիզում նշում են իրենց ընտանիք կազմելու տասնամյակը։ Այդ ընտանեկան տոնին ներկա է եղել նաև ընտանիքի ավագ զավակը՝ Լեոն։