Ավետիսյան Գոհարը օրերս իր երեսունամյա տարեդարձն է նշել, որի շրջանակում ուրախ տոն է կազմակերպել իր հարազատների, մտերիմների համար։ Գոհարի կողքին այդ օրը եղել նրա համար թատ թանկ մարդիկ։ Գոհարը հենց այդպես էլ ասել է ներկաներին՝ նշելով, որ եթե իրենք կանչվել են այդ երեկոյին, ապա իրենք շատ թանկ ու կարևոր են իր համար։
Գոհարի տոնն իսկական հանդիսավոր արարողության է վերածել երգիչներից Արկադի Դումիկյանը, որը հատուկ է հրավիրվել երեկոյին։ Գոհարը, հոբելյանի երեկոյից կադրեր հրապարակելով, գրել է, որ ամեն ինչ միապաղաղ է եղել, մինչև եկել է իրենց երեկոյի արքան՝ Արկադին։
Հավելենք, որ մի քանի օր առաջ էլ Գոհարը նեղ ընտանեկան միջավայրում փոքրիկ Գասպարչիկի տարեդարձն է նշել։ Նա այդ օրվանից հրապարակումներ է արել, որոնցում նկատելի է նաև հանրահայտ դիմահարդարի նոր սիրելիին։
Գոհարի հոբելյանի ուրախ ու հետաքրքիր կադրերը կարող եք դիտել կցված նյութի մեջ։