«Ինչ տաս կյանքում, այն էլ կվերցնես․․․» Ջավահիր Եղիկյանի հուզիչ գրառումը

Ջավահիր Եղիկյանը, ինչպես հայտնի է, հեղինակում ու իրականացնում է շնորհակալ նախագիծ, որը վերնագրված է «Ես կամ»։ Այն օգնում է այն փոքրիկներին, որոնք ունեն երազանքներ, սակայն ճակատագրի բերումով չունեն հնարավորություն դրանք իրագործելու։

Նախագծի շնորհիվ շատ հանրահայտ մարդիկ կարողանում են իրականացնել երազանքներով լի փոքրիկների նույնիսկ անհավանական երազները։ Ջավահիրի վերջին հրապարակումը բավականին հուզիչ է ստացվել։ Նա անդրադարձել է իր իրականացրած նախագծի արձագանքներին՝ իր հերթին շնորհակալ լինելով դրական արձագանքի համար։

Տեղադրելով նոր ընտանեկան լուսանկարը՝ Ջանահիրը գրել է հետևյալը․ «ԵՍ ԿԱՄ֊ի ամեն եթերից հետո աշխարհի երջանիկն եմ դառնում. երբ կարդում եմ ձեր շնորհակալություններն ու օրհնանքներն ավելի ու ավելի եմ համոզվում, որ ինչ տաս կյանքում, այն էլ կվերցնես։

Բարություն արեք, կամեցեք, կիսվեք ձեր ունեցածով, մի նախանձեք, հարազատաբար ուրախացեք դիմացինի հաջողությամբ և միշտ շնորհակալ եղեք ու այսպես ապրելով ամենաերջանիկը հենց դուք կլինեք»,- իր գրառումը եզրափակել է Ջավահիր Եղիկյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: