Ամռան այս օրերին մեկնարկել է հերթական զորակոչը, որի շրջանակում հայ երիտասարդ տղաները համալրում են հայրենիքի պաշտպանների շարքերը։ Տղաների ծնողները, հարազատներն իրենց զավակներին սրտատրոփ ու հասկանալի հույզերով են ճանապարհում պատասխանատու շրջափուլ։
Միանգամայն ըմբռնելի է, թե այս օրերին զինվորական ծառայության մեկնող տղաների հարազատները ինչ ապրումներ կունենան։ Այդ ամենով հանդերձ՝ նորակոչիկներին ճանապարհելու գործընթացն ուղեկցվում է աղոթքներով, զուռնա դհոլով։
Հնչող երաժշտության ներքո պարում են նորակոչիկներն իրենց հարազատների հետ։ Առկա տեսանյութի մեջ տեսնում ենք, թե ինչպես է հոգևոր հովիվը պատասխանատու պարտականության համար մեկնող տղաների ներկայությամբ պատարագ մատուցում։
Ապա հնչում են զինվորների, հայրենիքի պաշտպանների սրբագույն առաքելությունը գովերգող, փառաբանող երաժշտական ստեղծագործություններ։
Ստորև կարող եք դիտել Էդգար Հակոբյանի տեղադրած հուզառատ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչ արարողակարգով են ծնողներն ու հանրությունը զինվորական ծառայության ճանապարհում նորակոչիկ հայրենիքի պաշտպաններին։