Հանրաճանաչ ու սիրված երգիչ Փամբուկչյան Հարութը օրերս նշել է ծննդյան հերթական տարեդարձը, որն անցել է ընկերական ջերմ և ուրախ միջավայրում։ Նա արդեն յոթանասուներեք տարեկան է։
Հարութն այս օրերին Նահանգներում է գտնվում, իսկ նրա ընկերները, որոնք նրա կողքին են, նրա համար գեղեցիկ անակնկալներով լի օր են ապահովել՝ կազմակերպելով հոբելյանական խնջույք։
Հարութին շատ են սիրում հատկապես նրա երիտասարդ գործընկերները, երգիչներ, որոնց համար Հարութն ավագ ընկեր ու ուղենշային անձ է եղել։
Այս իրողությունն ակնհայտ է դառնում նաև, եր դիտում ենք այն տեղանյութը, որտեղ երևում է երիտասարդների վերաբերմունքը Հարութի նկատմամբ։
Հարութն էլ իր հերթին երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր կյանքի ու գործի բերումով հայտնվել են իր կյանքում ու շարունակում են մնալ այնտեղ՝ ջերմացնելով իրեն։
Տաղանդաշատ երգչի ծննդյան խնջույքի ուշագրավ կադրերից մի քանիսը կարող եք դիտել ստորև։