Անահիտ Մութաֆյանը գրել է․ «2018 ին, երբ դուրս եկա նիկոլի դեմ որպես նորմալ հայ ու նորմալ արվեստագետ հեռուստատեսությունները հրաժարվեցին ինձ նկարահանել, իսկ նկարահանումները բոլորը գիտեն, որ դերասանի խոշոր եկամուտն է, նիկոլական հեռուստատեսությունները վախենում էին նիկոլից ոչ նիկոլականն էլ վախենում էր հեռուստադիտողի վերաբերմունքից։
Ես մնացի առանց նորմալ եկամուտի թատրոնից ստացած գրոշներով, բայց որպես մարդ ու արվեստագետ չընկրկեցի, չփոխեցի ճանապարհս չնայած նրան, որ բարդ օրեր ապրեցի նույնիսկ առանց հաց ու առանց լույս օրեր, բայց չդավաճանեցի ինքս ինձ։
Այդ օրերին շատ արվեստակից ընկերներս կորցնելու վախից կանգնեցին նիկոլի խունտայի կողքին, իսկ այսօր նրանցից շատերը զգալով մոտալուտ իշխանափոխությունը ընդիմադիր են խաղում։ Արվեստը մաքրություն է, արվեստին մաքուր ձեռքերով ու մաքուր հոգով պետք է մոտենալ դրա համար էլ ստեղծած արվեստից կղանքի հոտ է գալիս։
Ու ի վերջո նախկին նիկոլական չի լինում, այս մարդու միջից պահի տակ դուրս է թռչում նիկոլականը և սկսում վարկաբեկող գրառումներ անել իսկական ընդիմադիրների հասցեին։ Յախք ձեզ, յախք ձեր ստեղծած «արվեստի» գործերին, յախք ձեր նամուսին»։