Վազգեն Թորոսյանը գրում է․ «Էդ որ ասում եք ռուսները թող հայերեն սովորեն կամ գնան իրենց երկիր լուրջ ե՞ք ասում։ Մարդիկ պատերազմից փախել եկել են մի երկրի, որի ազգաբնակչության երկու անգամ շատ մասը գտնվում ա ուրիշ երկրներում, որովհետև պատերազմից ա փախել կամ ցեղասպանությունից։ Հիմա տենց երկրում մարդուն ասում են լեզու սովորի կամ հետ գնա։
Մի հատ Գլենդելում նայեք ինչքան հայ կա էլի, որ հայերեն չգիտի։ Կամ Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում լեզու չիմացող ինչքան հայ կա։ Տո հենց նույն Ռուսաստանում էլ մարդ կա ռուսերեն չգիտի, բայց 20 տարի ա ընդեղ ապրում ա։ Ես անձամբ ճանաչում եմ։ Թե բա մատուցողը ռուս էր, հայերեն չգիտեր։
Էհ դու ռուսներն գիտես, խոսա էլի։ Դաժե որ անգլերեն իմանաս կարող ա պարզվի անգլերեն էլ ա ստացվում։ Մարդիկ սովորում էլ են նենց չի, որ չեն սովորում։ Կոլեգա ունեմ ինձնից սիրուն ձեռագրով գրում ա արդեն։ Վաղը մյուս օրը կարող ա մի քանի հազար հայ գա նույն Ռուսատանից, կամ Ֆրանսիայից որ հայերեն չգիտի։ Հանելու ենք լարե՞նք էդ մարդկանց։
Չե՞նք թողնելու բիզնես անեն, կամ աշխատեն ու մարդավարի ապրեն, որովհետև հայերեն չգիտե՞ն։ Սենց ժամանակ ավելի լավ ա կառավարության վրա մուննաթ եկեք, որ անվճար հայերենի դասեր ու ինտեգրացիոն միջոցարումներ չի կազմակերպում էդ մարդկանց համար։ Տնաշեններ մի հատ պատկերացրեք ձեզ տենց վերաբերվեն»։